«Նկարահանումների արդյունքում ոչ ոք չի տուժել՝ մենակ ձախ աչքս»․ Մարինա Գրեգը շնորհավորել է իր ու սիրելիի ամուսնության օրը (տեսանյութ)

Ռադիոհաղորդավարուհի Մարինա Գրեգն ու նրա ամուսինն այսօր նշում են իրենց ամուսնության իններորդ ամիսը։ Հաղորդավարուհին իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ամուսնու համար աղով և պղպեղով սուրճ է պատրաստում իսկ հետո ֆիքսում նրա արձագանքը սուրճը փորձելիս։

«Այսօր լրացավ 9 ամիս, որ այս հրաշք տղան դիմանում ա ինձ։ Հ.Գ.Նկարահանումների արդյունքում ոչ ոք չի տուժել՝ մենակ ձախ աչքս։ Սեր ա, սեր։ Այ լով յոււ բեյբեեեեեեե»,- զվարճալի տեսանյութին կից գրել է հաղորդավարուհին։