Մահացել է դերասան Ջերի Սթիլերը՝ Բեն Սթիլերի հայրը

Մահացել է ամերիկացի դերասան և կատակերգու Ջերի Սթիլերը։ Նա 92 տարեկան էր: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է նրա որդին՝ դերասան Բեն Սթիլերը։
«Ցավով տեղեկացնում եմ, որ հայրս ՝ Ջերի Սթիլերը, մահացել է: Նա հիանալի հայրիկ և պապիկ էր և Աննայի ամենահավատարիմ ամուսինը՝ շուրջ 62 տարի: Մենք նրան շատ կկարոտենք: Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,-գրել է Բեն Սթիլերը։

Ջերի Սթիլերը ծնվել է 1927 թվականին Բրուքլինում։ Նրանք ծանոթացել են 1950-ական թվականներին և միասին են եղել մինչև Միրայի մահը՝ 2015 թվականը։ Նրա երեխաները՝ Բեն եւ Էմմի Սթիլերները, ևս հայտնի դերասաններ են դարձել։
Նրա ամենհայտնի դերը Ֆրենկ Կոնստանցի կերպարն էր «Սայնֆելդ» սերիալում։ «Seinfeld»֊ում իր դերակատարության համար Ջերի Սթիլերը առաջադրվել է «Էմմի» մրցանակի: