«Կորցրեցինք ամենամեծ ուժը և երջանկությունը»․ Նազենի Հովհաննիսյանի արխիվային լուսանկարն ու գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր հետևորդների հետ կիսվել արխիվային լուսանկարով ու դրան կից գրառում կատարել։

«Երեխաները․․․ առանց նախապաշարմունքի են, ազնիվ ու բնական, առանց «քաղաքակրթության» կապանքների, ոչ անցյալից են գալիս, ոչ էլ ապագան պաշտում, հա Ներկայի մեջ են։ Սրտով են զգում, ընտրում․․․ Հոգով են ընդունում ու հասկանում։ Նրանց արժեհամակարգը Հոգու միջով է զտվում, իսկ վերաբերմունքը բնազդայինի անկեղծությամբ է։ Հ.Գ. մենք շտապեցինք մեծանալ, որ Ուժ ունենանք։ Ու կորցրեցինք ամենամեծ ուժը և երջանկությունը՝ մեր Մանկությունը։ Այս երեխան շատ երկար ճանապարհի ընթացքին մեծ ուշադրությամբ ու անշեղ՝ Տիրամոր պատկերը ձեռքին, լսում էր իմ պատմությունները Քրիստոսի մասին․․․ Հավատքն էլ գրագիտություն է ենթադրում, մանուկներին «անՀոգի» չի կարելի թողնել․․․ Նրանց միշտ սեր է պետք տալ։ Աստված է Սեր։ Տարիներ առաջ Հայոց Երասուղեմ՝ ուխտագնացությունից մի թանկ հուշ: Բարի լույս և թող միայն բարով ընթանա ձեր օրը»,- լուսանկարին կից գրել է Նազենին։