Երկու տարի առաջ Սելենա Գոմեսի կյանքին վտանգ էր սպառնում երիկամային անբավարարության պատճառով։
Երգչուհու առողջությունը կտրուկ փոխվել էր դեպի վատը, և եթե չլիներ նրա ամենամտերիմ ընկերուհին՝ Ֆրանցիսկա Ռայը, Սելենան կարող էր մահանալ։
Ֆրանցիսկան զոհաբերեց իր մեկ երիկամը՝ փրկելով Սելենայի կյանքը։ Հաջող վիրահատությունից հետո Սելենան ցանկացավ վճարել ընկերուհուն այդ լավության համար կամ նրան որևէ մեծ բան նվիրել, սակայն Ֆրանցիսկան հրաժարվեց։
Երկու տարի անց ընկերուհիները դադարեցին շփվել։ Աղջիկների միջև շփումը դադարեց Սելենայի զբաղվածության պատճառով։
Գոմեսի այդ անտարբերությունից վիրավորված Ռայը պահանջել է երգչուհուն իրեն վճարել 4 միլիոն դոլար՝ տարիներ առաջ իր արած լավության համար։ Ռայը սպառնացել է, որ կդիմի օրինապահ մարմիններին, եթե Սելենան հրաժարվի վճարել այդ գումարը։
Մենք դեռ չգիտենք՝ ինչ է պատրաստվում անել Սելենա Գոմեսը, և արդյո՞ք նա այդքան կվճարի իր երիկամի համար։