«Իմ երկվորյակը՝ բոլոր առումներով». Քիմ Քարդաշյանը համեմատել է 4-ամյա որդու և իր նախադպրոցական տարիքի լուսանկարները

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյան Ուեսթը հրապարակել է 4-ամյա որդու՝ Սեյնթի և իր նախադպրոցական տարիքի լուսանկարը՝ ասելով, որ ինքն ու որդին «բոլոր առումներով երկվորյակներ են», գրում է Daily Mail-ը։

«Իմ երկվորյակը՝ բոլոր առումներով»,- Ինստագրամում իր և որդու լուսանկարների կոլաժը մակագրել է իրապատում շոուի 39-ամյա աստղը։

Լուսանկարներում KKW բրենդի հիմնադիրը գրեթե նույն տարիքին է, ինչ 4-ամյա որդին։ Վաղ տարիքի լուսանկարում Քիմը կրում է վարդագույն կոմբինեզոն, իսկ մազերը հարդարված են միագույն ժապավեններով։

Քիմ Քարդաշյանի և ամուսնու՝ ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթի որդին՝ Սեյնթը, ծնվել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին։