Լիլի Մորտոյի ոճային լուսանկարը Բրյուսելից

Սկանդալային մոդել, դերասանուհի Լիլի Մորտոն վերջին շրջանում բավականին ակտիվ է Ինստագրամի իր էջում։ Մոդելը պարբերաբար նոր տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում, որոնք չեն թողնում նրա միկրոբլոգի հետևորդներին ձանձրանալ։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Women’s club-ի մասնակիցը կաշվե տաբատ է կրում և սև տոպ։ Մորտոն վագրային պրինտով վերարկու է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են ոճային կոշիկներն ու պայուսակը։ Մոդելը լուսանկարին կից նշել է, որ կարդրերն արվել են Բրյուսելում։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Women’s club-ը մեկնել էր Եվրոպա՝ համերգային շրջագայության, ինչի ընթացքում էլ Լիլին հասցրել է գեղեցիկ լուսանկարվել ու լավ ժամանակ անցկացնել։
Նշենք, որ Լիլին սիրեցյալի հետ միասին իր կարանտինը անցկացնում է Մոսկվայում։ Մոդելը նաև վերջին շրջանում ավելի հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում սիրելի հետ՝ ցույց տալով իրենց ջերմ հարաբերությունները։