Ամիսներ առաջ շշուկներ էին պտտվում, որ սեքսուալ դերասանուհին՝ Սքարլեթ Յոհանսոնը, նշանադրվել է Քոլին Ժոստի հետ։ Սակայն նրանք այս շշուկները ոչ մի կերպ չէին մեկնաբանում։
Օրեր առաջ Սան Դիեգոյում կայացած «Comic-Con 2019»-ի շրջանակներում Սքարլեթ Յոհանսոնը երկրպագուներին շլացրեց իր՝ 450 հազար դոլար արժողությամբ մատանիով, որը նշանադրության կապակցությամբ նվիրել էր նրան Քոլինը։
Մատանին Ջեյմս դե Ջիվանշի Կրտսերի հեղինակային աշխատանքն է։
Լրագրողները պարզել են, որ իր հարսանյաց զգեստը Յոհանսոնը պատվիրելու է աշխարհահռչակ մոդելիերի՝ Վերա Վոնգի մոտ։
Հիշեցնենք, որ սա Սքարլեթի երրորդ ամուսնությունն է։ Նրա առաջին ամուսինը Ռայան Ռեյնոլդն էր, ում դերասանուհին դավաճանեց իր երկրորդ ամուսնու՝ Ռոմեն Դորիակի հետ։
Իր և Քոլինի հարաբերությունների մասին Սքարլեթը լրագրողներին պատմել է՝ խոստովանելով, որ Քոլինն իր առաջին ու միակ սերն է, ում հետ նա կլինի մինչև կյանքի վերջ։