Իտալացի դիզայները սկսել է վաճառել բժշկական դիմակների ու լողազգեստների հավաքածու և հարստացել է

Կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին իտալացի դիզայները վաճառքի է հանել բժշկական դիմակների և լողազգեստների հավաքածու և հարստացել է: Այս մասին հայտնել է Daily Mail-ը։

Ըստ Elexa բիկինի խանութի սեփականատիրոջ  Տիցիանա Սկարամուզոյի՝ իր բիզնեսը տուժել է իտալական իշխանությունների կողմից սահմանված տեղաշարժման սահմանափակումների պատճառով: Նա պատմել է, որ սկսել է պատրաստել լողազգեստներից բաղկացած հավաքածուների դիզայնը և նույն պրինտով պաշտպանական դիմակներինը, որպեսզի բարձրացնի իր և իր ընտանիքի անդամների տրամադրությունը:

Նշվում է, որ երբ կինը համացանցում տեղադրել է դստեր նկարները նոր լողազգեստով և դիմակով, նկարները «վիրուսային» են դարձել և արտադրանքի պահանջարկը մեծացել է: Գնորդները սկսել են գնել ապրանքանիշի հագուստներ ՝ հիանալով հանդերձանքներով, որոնք սկսեցին կոչվել «տրիկիներ»: