COVID-19-ի համավարակով պայմանավորված շատերն ստիպված են հետևել կարանտինի կամ ինքնամեկուսացման ռեժիմին, ինչն էլ շատ հաճախ հանգեցնում է քաշի ավելացման։ Ինչպես նշում է Սննդաբանների ու դիետոլոգների ազգային ընկերակցության սննդաբան Նատալյա Կրուգլովան, նման դեպքերում քաշի ավելացումը պայմանավորված է լինում սննդի չարաշահմամբ, սակայն ինքնամեկուսացման ընթացքում մարդիկ նորմայից շատ են ուտում ոչ թե քաղցի պատճառով, այլ ձանձրույթի և անհանգստության։
Մասնագետի խոսքով՝ ինքնամեկուսացման պայմաններում քաշի ավելացումից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին և ճիշտ սնվել։
«Սննդի չարաշահման խնդիրը ներկայում շատ արդիական է։ Շատ հաճախ պացիենտներն առցանց խորհրդատվությունների ժամանակ գանգատվում են մեծ ախորժակից», – նշում է Կրուգլովան՝ ընդգծելով, թե ինչ է հարկավոր անել այս խնդրից ազատվելու համար։
Սննդաբանի խոսքով՝ օրվա ընթացքում հարկավոր է սահմանել սննդի ընդունման երեք հիմնական ժամ, որոնց միջև սաստիկ քաղցի դեպքում կարելի է որևէ թեթև բան ուտել։ «Այս նպատակով շատ հարմար կարող են լինել մրգերն ու կաթնամթերքը», – ընդգծում է նա։
Քաշի ավելացումից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել մրգեր, միս, ձուկ, կաթնամթերք ու բանջարեղեն, ինչպես նաև խմել բավարար քանակությամբ ջուր օրգանիզմի ջրազրկումից խուսափելու համար։