Հայտնի բլոգերը մահացել է իր ծննդյան օրը

Ամերիկացի հայտնի բլոգեր Քորի Լա Բերին իր ծննդյան 25-րդ տարեդարձին մահացել է ավտովթարի հետևանքով։
Քորիի հետ մեքենայում է եղել նաև «Դաջվածքների վարպետ» նախագծի աստղ Դենիել Սիլվան, ում ձերբակալել են։ Դենիելը կորցրել է ղեկավարումն ու բախվել է ծառին։ Սարսափելի հարվածի հետևանքով բլոգերին հնարավոր չի եղել փրկել, իսկ Դենիել Սիլվան ստացել է որոշ վնասվածքներ։
Հայտնի է դարձել նաև, որ Սիլվան, ով եղել է ղեկին, գերազանցել է արագությունը և եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Քորին վարում էր իր յութուբյան ալիքը, որը հազարավոր հետևորդներ ուներ ու սիրաված էր երկրպագուների կողմից։