«Ես միշտ պայքարում եմ, որպեսզի այսօր դառնամ ավելի լավը, քան երեկ էի»
Ջենիֆեր Լոպես
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ծնվել է 1969 թվականի հուլիսի 24-ին Նյու Յորքում։ Երգել և պարել գեղեցկուհին սկսել է դեռ 5 տարեկանից և դպրոցական տարիներից մասնակցել է բազմաթիվ քասթինգների, որոնցից մեկի շնորհիվ ստացել է իր առաջին դերը «Իմ փոքրի աղջիկը» ֆիլմում։ Հենց այս դերն էլ Լոպեսի առաջ ճանապարհ հարթեց դեպի շոու-բիզնես։
Առաջին անգամ գլխավոր դերում Լոպեսը հանդես եկավ «Սելենա» ֆիլմում, որի շնորհիվ արժանացավ «Ոսկե գլոբուս»-ի։
Ջենիֆերին երգարվեստում համաշխարհային փառք բերեց իր երկրորդ ալբոմը՝ «J.Lo»-ն։
Ջենիֆեր Լոպեսի առաջին ընտրյալը Բեն ԱՖլեքն էր։ Երգչուհին բաժանվեց դերասանից իրենց հարսանեկան արարողությունից մեկ օր առաջ։
Լոպեսն ունի երկու երեխա, որոնց հայրը հայտնի երգիչ Մարկ Էնթոնին է։
Իսկ ամիսներ առաջ Լոպեսը նշանադրվել է Ալեքս Ռոդրիգեսի հետ։
Շատ անգամ լրագրողներին երգչուհին պատմել է, որ չի սիրում իր ծննդյան օրը։
«Ես տխրում եմ, երբ հասկանում եմ, որ գնալով ինձ ավելի քիչ ժամանակ է մնում, որպեսզի վայելեմ այն, ինչին այդքան դժվար ու քրտնաջան աշխատանքով հասել եմ այսօր»,- կիսվել է լրագրողների հետ երգչուհին։
Լոպեսը մեծ սիրով ու ջերմությամբ է հիշում իր անցած տարվա ծննդյան արարողությունը, որն անցկացրել է իր սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ։