Էմին Ագալարովը բաժանվել է երկրորդ կնոջից

Երգիչ Էմին Ագալարովն ու իր կինը՝ Ալյոնան ամուսնալուծվել են։ Այս մասին առաջինն իր ինստագրամյան հետևորդներին ու երկրպագուներին հայյտնել է Էմինը։ Նա գրել է, որ շնորհակալ է կնոջից, իրենց անցած ճանապարհի համար, իրենց փոքրիկ դստեր համար ու հույս հայտնել, որ Ալյոնայի հանդեպ հարգանքն իր հետ կտանի ողջ կյանքի ընթացքում։

Զույգի բաժանման պատճառը դեռ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Էմինը մինչ Ալյոնայի հետ ամուսնանալը ամուսնացած էր Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ։ Նրանք միասին ունեն երեք երեխա, իսկ Ալյոնայի հետ համատեղ երեխան՝ Աֆինան երգչի չորրորդ երեխան է։