Նաստասյա Սաբուրսկայան խնդրել է օգնել իրեն ու հետ պահել նախկին սիրեցյալի հետ շփումից

Դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ու փորձել երկրպագուներից ստանալ իրեն հուզող մի հարցի պատասխան։

«Աղջիկներ, կա՞ այդպիսի փորձով մեկը։ Ի՞նչ անել, եթե շատ ես ուզում գրել նախկին սիրելիիդ։ Դուք ինչպե՞ս եք հաղթահարում դա, որովհետև ես հիմա տանջվում եմ, որ չուղարկեմ նրան  «Գործերդ ինչպե՞ս են» հարցը»,- անկեղծացել է Նաստասյան։ Հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ այս գրառումից հետո այդ տղամարդն ինքը կգրի դերասանուհուն։