Երեկ 31-ամյա երգչուհի Ռիհաննան իր Ինստագրամում կիսվել է փոքրիկ աղջնակի լուսանկարով, ով զարմանալիորեն նման է աստղին:
«Ես քիչ էր մնացել գցեի հեռախոսը: Ինչպե̂ս»,- զարմացել է երգչուհին այսպիսի նմանությունից:
Ոչ պակաս զարմացած են նաև Ռիհաննայի երկրպագուները:
«Նա քո երկվորյակն է!», «Ես մտածեցի, որ Ռիհաննան ուղղակի մանկական ֆիլտր է օգտագործել», «Ինչպե̂ս է սա հնարավոր»,-գրել են երկրպագուները:
Ոմանք նույնիսկ ենթադրել են, որ աղջնակը Ռիհաննայի աղջիկն է, ում նա այդքան երկար ժամանակ թաքցրել է:
Այս աղջկան Ռիռին գտել է նրա մոր՝ Բրիայի էջից: Նրա անունը Ալա է, և նա սկսնակ մոդել է: Մինչ այս նրա վրա արդեն ուշադրություն դարձրել էր Թայրա Բենքսը, ով նույնպես լուսանկարով կիսվել էր իր Ինստագրամում: Ալան, ով հաստատ չէր սպասում նման ուշադրություն հայտնիներից, պատասխանել է երգչուհու գրությանը և շնորհակալություն հայտնել նրան: «Ես միշտ եմ ցանկացել մոդել լինել»,- գրել է աղջիկը:
Հիմա, հավանաբար, այսպիսի գովազդից հետո նրա գործերը բարեհաջող կընթանան: