Մադոննան ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակել՝ ապացուցելով, որ չի դիմել պլաստիկ վիրահատության

61-ամյա Մադոննան իր ինստագրամյան էջում ներքնազգեստով երկու համարձակ լուսանկար է հրապարակել և պատմել է երկրպագուներին, որ ծնկի վիրահատությունից հետո սարսափելի ցավեր ունի։
Նշենք, որ այդ վիրահատության հետևանքով Մադոննան ստիպված է եղել չեղարկել տասնյակ համերգներ և իր համերգային շրջագայությունը։
Երկրպագուները կարծում են, որ ներքնազգեստով լուսանկար երգչուհին հրապարակել է, որպեսզի ապացուցի, որ չի դիմել նստատեղի պլաստիկ վիրահատության։ Վերջին շրջանում երգչուհուն անդադար կասկածում էին պլաստիկ ու կոսմետիկ միջոցների չարաշահման մեջ։

Նշենք, որ ավելի վաղ Մադոննան պատմել է, թե ինչպես է ապաքինվել կորոնավիրուսից:
Երգչուհին նշել է, որ իսկապես վարակվել է և առողջացել, սակայն չի էլ իմացել այդ մասին: Պատմել է, որ հիվանդացել է մոտ 7 շաբաթ առաջ, երբ Փարիզում շրջագայության էր գնացել: Հիվանդացել էին նաև նրա խմբի մի քանի անդամներ, որոնք այդ հիվանդությունը նկարագրել են որպես «շատ վատ հարբուխ»: