Մայիսի 14-ին դերասանուհի Քրիստինե Եղոյանի ծննդյան տարեդարձն է։ Նույն օրը իր տարեդարձը նշում է նաև դերասան Նորայր Եղյանը, ով Քրիստինեի մտերիմ ընկերն է։
Սա առաջին դեպքը չէ․ մի քանի տարի առաջ նրանք կրկին միասին էին նշել իրենց ծննդյան տարեդարձերը։
Երկրպագուները արտիստների ինստագրամյան էջերը հեղեղել են ջերմ խոսքերով և բարեմաղթանքներով։
Նշենք, որ դերասանուհի Էլլեն Ասատրյանը ջերմ ու յուրահատուկ կերպով էր շնորհավորել Նորայր Եղյանի ծնդյան տոնը՝ իր միկրոբլոգում գրելով․«Ես երբեք լիարժեք չեմ հավատացել այն մտքին,որ կինն ու տղամարդը կարող են ընկերներ լինել: Միշտ կարծել եմ, որ այդպիսի կապերն ավարտվում են անպատասխան կամ էլ փոխադարձ զգացմունքով: Ես սխալվել եմ…
Մենք հանդիպեցինք 6 տարի առաջ, ընկերացանք, միավորվեցինք հզոր էներգետիկ կապով ու չվիճեցինք նույնիսկ մեկ անգամ:
Դու երբեք ինձնից չհեռացար ոչ մեկի ու ոչնչի պատճառով: Չար երեխայի պես, խորհուրդներդ չլսելով, միշտ սխալվել եմ ու հիմա գիտեմ, որ տեսնում ես ինձ այնպիսինБ ինչպիսին կուզեիր տեսնել:
Դու միշտ կողքիս եղար,տեսար վերելքներս ու անկումներս: Երբեք չհիասթափվեցիր ու չհիասթափեցրիր: Կյանքը ցույց տվեց, որ ծնողները ևս իրենց զավակի լավ կամ կեղծ ընկերոջն իսկապես ճանաչել գիտեն՝ քեզ իմ ընտանիքում էլ սիրեցին: Նոր, գիտեմ ինչքան ես պաշտպանում ինձ իմ թիկունքում, ինչքան շատ ես ինձ սիրում ու վեր դասում շատերից: Գիտեմ, որ քո ներկայությամբ սարսափում են շոշափել անունս վատ առումով: Ուզում եմ իմանաս,որ քեզնով պարծենում եմ: Ծնունդդ շնորհավոր, անհավանական տաղանդավոր, նվիրվող, սիրուն տղա ու սիրուն հոգի: Ուզում եմ գտնես իրական կեսիդ, երկուսս էլ ընտանիք կազմենք ու միասին սովորեցնենք մեր երեխաներին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդն ու ընկերը»։