«Marvel»- ի առաջին ԼԳԲՏ սուպերհերոսը

«Marvel»-ը ստեղծել է առաջին ԼԳԲՏ սուպերհերոսին, որին երկրպագուները կտեսնեն «Թոր․ սեր և կայծակ» ֆիլմում։
Վալկիրիան, ում դերը բաժին է հասել դերասանուհի Թեսա Թոմպսոնին, բիսեքսուալ է։
Այս հերոսին դուք տեսել եք նաև Թորի մասին պատմող մնացած ֆիլմերում, սակայն «Marvel»-ի գործադիր տնօրենը՝ Քևին Ֆայգը, դեմ էր, որպեսզի նախորդ ֆիլմերում ներկայացվի սուպերհերոսի ոչ ավանդական սեռական կողմնորոշումները։
Նրան ստիպեց մտափոխվել ռեժիսոր Թայքա Վայտիտին։
Երկրպագուներին շատ է ոգևորել «Marvel»-ի այս քայլը։
Սակայն քիչ չեն նաև դժգոհությունները։
Հաշվի առնելով, որ «Թոր․ սեր և կայծակ» ֆիլմը նախատեսված է 6 տարեկանից բարձր երեխաների համար՝ շատ ծնողներ հայտնել են իրենց դժգոհությունը հերոսի սեռական կոմնորոշումներն այդքան կարևորելու համար։