«Որքան հիմար էի այդ ժամանակ»․ Անաստասիա Րեշետովա

Անաստասիա Րեշետովան իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից գրառում կատարել։

«Ես հիշում եմ, որ երբ դեռ փոքրիկ աղջիկ էի, վախով էի մտածում 25+ տարիքի մասին։ Ինձ թվում էր, որ այս ժամանակահատվածը դեռևս այնքան հեռու է և որ 25-ից հետո սկսվում է ծերությունը։ Տարիներն անցան և ուղեղս աճեց մարմնիս հետ միասին։ Եվ հիմա ես չեմ վախենում հանդիպել 25-ի հետ, իսկ 30-ին սպասում եմ որպես ինչ-որ մի կարևոր իրադարձության։ Ես չեմ ուզում վերադառնալ, ոչ դպրոցական օրերին, ոչ էլ այլ տարիքի։ Ես չեմ կարոտում նույնիսկ 5 տարի առաջ ընկած ժամանակահատվածը: Հիշում եմ, թե որքան հիմար էի այդ ժամանակ։ Միգուցե 5 տարի հետո նույնը մտածելու եմ նաև իմ այժմյան տարիքի մասին, ով գիտե: Բայց այնքան լավ է մեծանալ՝ սկսելով նայել իրերին ու մարդկանց տարբեր կերպ։ Հիմա ավելի վստահ եմ իմ ունակությունների վրա և այլևս թույլ չեմ տա ինձ նեղացնել»,- գրել է Անաստասիան։