Լիա Զախարյանը ապուր է պատրաստում ապագա ամուսնու համար (տեսանյութ)

Դերասանուհի Լիա Զախարյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր ու հեշտ բաղադրատոմսով ու նշել, որ պատրաստվում է ապագայում նաև իր ամուսնու համար եփել այդ ապուրից։

« «Պանրային ապուր» Լիայից։ Եվս մեկ ափսե ապուր խնդրում եմ-Կասի ինձ իմ ապագա ամուսինը։ Ես խոստանում եմ,որ իմ կողքին դու լինելու ես «Կուշտ»։ Իսկ քանի դեռ դու չկաս,Այս բաղադրատոմսը Նվիրում եմ Ձեզ սիրելի աղջիկներ / կանայք։ 2 հատ կարտոֆիլ, 2 լիտր ջուր, ձեթ, 1 հատ գազար, կես սոխ, կանաչ ոլոռ, վերմիշել (քիչ), 2 տուփ հալած պանիր, մաղադանոս, աղ/սև բիբար,հատիկով բիբար, դափնու տերև։ Ախորժելի՞ է։ Կպատրաատե՞ք»,- տեսանյութին կից գրել է դարասանուհին։