Ո՞վ է Նաստյա Կամենսկիխի ընկերուհին ու ի՞նչ են նրանք միասին քննարկում

Երգչուհի Նաստյա Կամենսկիխն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում գրկել է իր շնիկ Միմիին։

«Մենք ընկերուհուս հետ քննարկում ենք մեր ծրագրերը: Ինձ մոտ «Հիշողություններ» նոր երգի թողարկումն է, իսպանալեզու նոր ալբոմի վրա աշխատանքը, նկարահանումներն ու հարցազրույցները: Իսկ Միմիի դեպքում ուրախ վազվզել շուրջս ու շարժել ականջները»,- լուսանկարին գրել է Կամենսկիխը։