«Ես ուզում եմ ինձ խաբել, որ եթե ժպտամ, ամեն ինչ լավ կլինի». Մարիամ Ալեքսանյանը՝ ժպտերես ու լավատես լինելու, ինստագրամյան կյանքի ու դրա հասցրած վնասի մասին

Մշտապես վառ ու դրական կերպար, Ինստագրամի ժպտերես դեմք և երիտասարդ դերասանուհի, ով իր քայլերը բավականին հաստատուն կատարեց հայկական շոու-բիզնեսում և այսօր շատերն են նրան ճանաչում պարզապես մի հայացքով կամ այդքան սիրելի դարձած ժպիտից: ShowBiz.am-ի զրուցակիցը դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն է, ով մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ փորձել է իր տարբերակներն ու խորհորդը տալ՝ դրական, ուրախ ապրելու և մշտապես ժպտերես լինելու համար: 

 

– Կյանքի ընթացքում վերելքների հետ բոլորն են հանդիպում նաև անկումների ու բարդ ճանապարհների. դու կարծես թե միշտ ժպտում ես. ինչպիսին են քեզ մոտ լինում այդ անկումներն ու քո` դրանց հաղթահարելու բանաձևը ո՞րն է:

– Իմ յուրաքանչյուր ժպիտն անկեղծ է.  յուրաքանչյուր ժպիտիս հետևում կա ապրած վայրկյան, պահ, րոպե, ժամ, էմոցիաներ. ես այդ ամենը խառնում եմ իրար և ժպիտի միջոցով փոխանցում: Փոխանցում եմ՝ բացարձակ չակնկալելով, որ հետ կստանամ: Իմ ամեն մի ժպիտ, էմոցիա ունի իր մեջ ապրած հույզեր՝ և՛ լավ, և՛ վատ.

– Լինելով հանրության կողմից ճանչելություն վայելող անհատ` հաճախ կլսես խոցող արտահայտություններ ու քննադատություններ. ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը նման մարդկանց ու նմանտիպ խոսակցությունների հանդեպ:

– Ես առաջին հերթին աղջիկ եմ, ով, ինչքան էլ ասի, որ իրեն չի հետաքրքրում, մեկ է սրտի մի փակ ու ծածուկ անկյունում  վիրավորվում է: Շատ ժամանակ արտահայտում եմ դա, շատ ժամանակ էլ ուշադրություն չեմ դարձնում, բայց միշտ  նկատում եմ. մի փոքր նեղվում եմ, բայց միանգամից անցնում է, որովհետև ժպտում եմ ու հասկանում, որ այդ ամենը բնական է, նորմալ է. լավի հետ միշտ վատն էլ կա. ես շնորհակալ եմ Աստծուն, որ իմ կյանքում միշտ  լավն ու դրականն  է տիրում: Իմ ներսում  չարն ու բացասականը չեն կարող երկար մնալ:

– Հիշիր մի դեպք, երբ խոցվել ես քննադատությունից կամ բամբասանքից:

Չեմ մտաբերում հիմա, բայց ստացել եմ քննադատություններ,  որը  վերածվել է նաև բամբասանքի,  բայց ոչինչ, կյանք է, ամեն ինչ էլ կարող է պատահել.  պետք է այդ ամենը շատ նորմալ ընդունել և անցնել առաջ.  ես միշտ վախենում եմ կյանքից հետ մնալ, որովհետև   ժամանակաը շատ արագ է թռչում,  իսկ դու թևեր չունես, որ թռչես. պետք է վազես, որ կարողանաս ժամանակին համընթաց գնալ:

– Ժպտալ, ժպտալ, ժպտալ… Մարիամ Ալեքսանյանը գրեթե միշտ ժպտում է. համաձա՞յն ես այն մտքի հետ, որ ոչ միշտ է դեմքին հայտնված ժպիտը համապատասխանում հոգեվիճակի իրական պատկերին:

– Ժպտալն ինձ համար է: Ինչքան էլ ցավ ունես, քո ներսում այդ պահին քաոս է, անդորրդ  խախտված է, միևնույն է, ժպտա՛: Փորձիր արհեստական կերպով քեզ մոտ ժպիիտ առաջացնել, որ կարողանաս փակված դրականն արձակել, ազատություն տաս. հիմա իմ կյանքի այս  փուլում ավելի եմ սկսել շատ-շատ բաներ գնահատել, արժևորել. իմ դեպքում միշտ է ժպտալը. գուցե դա խաբկանք է. ես ուզում եմ ինձ խաբել, որ եթե ժպտամ, ամեն ինչ լավ կլինի:

– Քո տարբերակը, բանաձևն ու խորհուրդը դրական ու թեթև ապրելու համար:

– Թեթև ապրելու բանաձև չկա. պետք է պարզապես կյանքը սիրել իր բոլոր գույներով. ոչ մի փորձություն հենց այնպես չի գալիս քեզ հյուր. այդ ամենի միջով անցնելիս դու բազում բաներ ես հասկանում և սովորում:

– Քո կյանքի ամենաբարդ ու դժվար շրջանը ո՞րն է եղել ու ինչպե՞ս ես դուրս եկել դրա միջից:

– Չեմ ուզում խոսել այդ բարդ շրջանից. հասկացել եմ, որ այնքան ուժեղ եմ, որ պատրաստ եմ մեկ այլ փորձության ևս:

–  Լինել միշտ ոճային, դեռահաս ու երիտասարդ աղջիկների աչքը միշտ շոյող ու հետաքրքիր աղջիկ. հաճելի՞ է. նկատե՞լ ես, որ քեզ փորձեն նմանվել կամ որևէ խորհուրդ հարցնեն: 

– Իհարկե,  ինձ շատ հաճելի է, երբ փորձում են ինձ նմանվել, երբ փորձում են թեկուզ մի բան վերցնել. իրոք շատ կարճ է այս կյանքը. պետք չէ ապրել վաղվա օրով. պետք է այսօրը ապրել, զգալ ու վայելել:

– Պատմիր մի փոքր քո ինստագրամյան կյանքի մասին. ինչպե՞ս ես ձեռք բերել լայն լսարան և հետևորդներ:

– Ինձ շատերն են գրում, որ ինձ հետևում են իմ ժպիտի համար. ես միշտ իմ լսարանին  այդ ամենը փոխանցում եմ, որովհետև շատ եմ սիրում իրենց. շնորհակալ եմ նրանց: Ինստագրամում  երբեմն ակտիվ եմ լինում, երբեմն պասիվ. դա գալիս է հոգեվիճակից:

– Սոցցանցերի հանդեպ քո վերաբերմունքն ու կարծիքը ինչպիսի՞ն է. արդյո՞ք քեզնից շատ ժամանակ է այն տանում, և երբևէ զգացե՞լ ես վատ ազդեցությունը դրա:
-Իհարկե, ժամանակատար է, կյանքից ժամանակ է խլում, հիմա եմ հասկանում, որ ակտիվ կյանք պետք է վայելել առանց հեռախոսի, լավ ժամանակ անցկացնել ընտանիքի սիրելիի հետ մաիսինհ:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի