Կարա Դելևինի ընտրյալը՝ Էշլի Բենսոնը, ինստագրամյան հետևորդներին է ներկայացրել իր նոր դաջվածքը։
Կրծքի մոտ գեղեցկուհին դաջել է իր սիրելիի անվան և ազգանվան առաջին տառերը։
Լրագրողների հետ զրույցում Էշլին հաճախ է կիսվել, որ լեսբուհի դարձել է տղամարդկանց հետ բազմաթիվ անհաջող սիրավեպերից հետո։
Բենսոնը միշտ պնդում է, որ միայն լեսբուհիները գիտեն սիրել, որովհետև տղամարդիկ սովոր են միայն սիրվելու։
Կարա Դելևինը նույնպես շատ սիրավեպեր է ունեցել շոու-բիզնեսի սեքսուալ տղամարդկանց հետ, սակայն լուրջ ու ամուր հարաբերություններ կարողացել է ստեղծել միայն Էշլիի հետ։
Երկրպագուներին շատ է դուր եկել Էշլիի դաջվածքը։ Նրանք անհամբեր սպասում են՝ ինչպես կարձագանքի դրան Դելևինը։