Մեսսին կնոջ, իսկ Բեն Աֆլեքը ընկերոհու հետ նկարահանվել են ռեփեր Residente-ի տեսահոլովակում (տեսանյութ)

Պուերտո Ռիկացի հայտնի ռեփեր Residente-ը հրապարակել է Antes Que el Mundo Se Acabe երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Տեսահոլովակում, որում համբուրվում են աշխարհի տարբեր անկյուններից սիրահար զույգերը, մասնակցել են նաև Լիոնել Մեսսին և նրա կինը՝ Անտոնելան:

Տեսանյութում նաև նկարահանվել են հայտնի դերասան Բեն Աֆլեքը ընկերուհու՝ Անա դե Արմասի և ավելի քան 100 այլ զույգերի հետ միասին: