Լուսինե Թովմասյանի և երեխաների զվարճալի ժամանցը (տեսանյութ)

Դերասանուհի, հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանը նոր ընտանեկան տեսանյութ է հրապարակել իր միկրոբլոգում։

Ինստագրամյան էջում հրապարակված տեսանյությում Լուսինեի երեխաները՝ Արիանան և Ալեքը խաղում են։ Հրապարակված կադրերում տեսնում ենք, որ Լուսինե Թովմասյանի դուստրը գտել է եղբորը զվարճացնելու միջոցը և անընդհատ կրկնում է այն։ Իսկ փոքրիկ Ալեքը մի լավ ուրախանում է։

Ընտանեկան ջերմ հրապարակմանը կից հաղորդավարուհին կատարել է հետևյալ գրառումը․ «Այսօր ընտանիքի միջազգային օրն է։ Մենակ մեկ ցանկություն ունեմ այս օրերին, յուրաքանչյուրիս ընտանիքի անդամները առողջ լինեն»։