Կարանտինը չլուսանկարվելու պատճառ չէ․ Մաշա Մնջոյանի FaceTime ֆոտոշարքը

Երգչուհի Մաշա Մնջոյանի նոր լուսանկարները առաջացրել են երկրապագուների զարմանքն ու հիացրել նրանց, քանի որ տարբերվում են մինչ այս արված նրա մասնակցությամբ բոլոր ֆոտոշարքերից։ Լուսանկարների հեղինակը Ռեբերտ Կոլոյանն է, ով գտել է յուրահատուկ տարբերակ՝ կարանտինի ընթացքում հայտնիներին լուսանկարելու համար։ Լուսանկարիչն իր ինստագրամյան միկրոբլոգում տեղադրել է Մաշայի լուսանկարներնն ու դրանց կից գրել․

«Սոցիալ տարածությունը ոչ մի կերպ չի խանգարում ստեղծագործ մտքերին, մենք բոլորս միասին ենք ապրում այս օրերը, եկեք դարձնենք այն ավելի հետաքրքիր: Ձեզ եմ ներկայացնում նոր էքսպերեմենտալ և կրեատիվ «ֆեյսթայմ ֆոտոշուտ»։ Իսկ երբևէ մտածե՞լ էիք, որ նույնիսկ ֆեյսթայմով հնարավոր է ունենալ նորաոճ ու տարբերվող PHOTOSHOOT»։