«Ինչու՞ է ինձ այդքան հոգեհարազատ Իտալիան»․ Լիա Զախարյանն Իտալիայում (տեսանյութ)

Լիա Զախարյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է արխիվային տեսանյութով, որն արվել է Իտալիայում։ Դերասնուհին տեսանյութին քից հետաքրքիր գրառում է կատարել։

«Ինչու՞ է ինձ այդքան հոգեհարազատ Իտալիան։ Ես սուրճի սիրահար եմ։ Սուրճն իտալացիների համար սոսկ ավանդույթ չէ, այլ մշակութային յուրօրինակ կոդ, որը թույլ է տալիս տարբերակել «յուրայիններին» և «օտարներին»։ Իտալացիներն այնքան էլ չեն կիսում հայերի շրջանում ընդունված այն կարծիքը, թե սուրճը կարող է խանգարել քունը։ Իտալացիներն անգամ շատ ուշ ժամերին կարող են իրենց թույլ տալ սուրճ խմել։ Ինչպես նաև ես։ Իսկ այս վայրը հուշարձան է ի պատիվ միացյալ Իտալիայի առաջին՝ Վիկտոր Էմանուիլ II թագավորի։ Գտնվում է Հռոմի Վենետիկի հրապարակում, Կապիտոլիումի լանջին»,- գրել է Լիան։