«Սիրես ու սիրվես, հաղթես ու պարտվես, կռվես, լացես, ծեծես ու ծեծվես»․ Արամ MP3-ն Երևանի, մանկության ու սիրելի թաղամասի մասին

Արամ MP3-ն իր իստագրամյան հետևորդների հետ կիսվել է գեղեցիկ երևանյան տեսարանի լուսանկարով։ Երգիչն իր երկրպաոգուներին պատմել է իր մանկության, սիրելի թաղամասի ու Երևանի մասին:

«Պարզենք ով որտեղից է: Սա Երևան քաղաքի թաղամասն է՝ Աջափնյակը, իսկ ավելի ժողովրդական լեզվով՝ Չերեմուշկան: Այս բակերում և այգիներում է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը: Թումոյի այգի, քանդած մետրո, ֆանտաններ, ձոր, քյոռփա մոստ, չաշկեխ, կարմիր շենք, գիժ Սաքոյի արձան, լողո, վառած սամալյոտ: Եթե բան եմ բաց թողել ավելացրեք։ Հիանալի ժամանակներ էին, դու կարևորը դասերդ շուտ հասցրու արա, որ կարողանաս մինչև ուշ գիշեր վայելես բակիդ ընկերների հետ 1000 տեսակ հին ու նոր խաղեր: Սիրես ու սիրվես, հաղթես ու պարտվես, կռվես, լացես, ծեծես ու ծեծվես, բայց միևնույն է, երբ պատուհանից ջղայն ձայնով մամադ կանչում է տուն, կարոտն աչքերումդ սպասես վաղվա օրվան, որը 100% էլի արկածներով լի է լինելու: Բարևում եմ բոլորին ում շատ-շատ վաղուց չեմ տեսել ու շնորհակալ եմ բոլորից ում շնորհիվ ինձ այսքան քաղցր հիշողություններ են մնացել: Հ.Գ. Մի քիչ լիրիկան շատ էր, բայց նկարն էնքան ջերմա, որ ինձ ամբողջությամբ տեղափոխեց իմ հին բակն ու քաղաքը: Եվ ինչպես ասել է իմ տաղանդաշատ ընկեր Ավետ Բարսեղյանը՝ Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք», – լուսանկարին կից գրել է Արամը։