Գոհար Ավետիսյանը հիացրել է հետևորդներին՝ ներկայանալով հունական աստվածուհու կերպարով

Հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանն անդադար իր հետևորդների հետ կիսվում է նոր լուսանկարներով։ Ինչպես գիտենք, նա դեռ շարունակում է իր կազմակերպած մարաթոնն ու ամեն օր իր հետևորդներին սովորեցնում դիմահարդարման նոր ձևեր։

Այս անգամ Գոհարը ներկայացրել է բավականին բարդ ու հետաքրիր դիմահարդարում ու դրան համապատասխան կերպար։ Իր խոսքով՝ ներկայացել է հունական աստվածուհու կերպարով։ Իսկապես, Գոհարի դիմահարդարումը, վարսահարդարումն ու հագուստը շատ գեղեցիկ են ու կարծես էկրանից այս կողմ փոխանցում են հունական առասպելների շունչը։