«Լավ լուրեր կան, Նաստյան ապաքինվում է». Կորոլյովան պատմել է Զավորոտնյուկի ինքնազգացողության մասին

ՌԴ էստրադային երգչուհի Նատաշա Կորոլյովան կիսվել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողության մասին լուրերով, որն ավելի քան կես տարի պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ:

Ինչպես փոխանցում է НТВ-ն, Կորոլյովան, որը ոչ միայն Զավորոտնյուկի վաղեմի ընկերներից է, այլև բնակվում է նրա հարևանությամբ, տեղեկացրել է, որ դերասանուհու վիճակը սկսել է բարելավվել:

«Այո, մենք մոտ ենք բնակվում: Փառք աստծո, ասում են, որ լավ լուրեր կան, և Նաստյան ապաքինվում է: Մենք նրան առողջություն ենք ցանկանում»:

Օրեր առաջ ՌԴ Գիտությունների ակադեմիայի մոլեկուլար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մակարովը հայտարարել էր Զավորոտնյուկի ախտորոշումը՝ հաստատելով, որ նրա մոտ գլխուղեղի ագրեսիվ տեսակի քաղցկեղ է։