Սիլվա Հակոբյանի և դստեր՝ ժպտերես Միլայի նոր լուսանկարները

Երգչուհի Սիլվա Հակոբյանը վեջերս սկսել է սոցցանցերի իր էջերում բավականին ակտիվանանալ։ Երգչուհին հաճախ է նոր լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, որոնց միջոցով նաև ցույց է տալիս փոքրիկ դստերը՝ Միլային։

Երեկ ևս Սիլվան թարմացրել է իր միկրոբլոգը՝ հրապարակելով իր և դստեր ջերմ լուսանկարը։
«Ես ու Միլաս ձեզ ուրախ կիրակի ենք մաղթում»,- գրել է երգչուհին հրապարակված լուսանկարի մեկնաբանության բաժնում։

Օրեր առաջ Սիլվան դստեր հետ ևս մեկ լուսանկար էր հրապարակել, որին տվել էր «աշխարհս» մեկնաբանությունը։ Լուսանկարներից դատելով՝ կապուտաչյա փոքրիկ գեղեցկուհին շատ է սիրում ժպտալ և լավ տրամադրություն փոխանցել իր շրջապատին։