Իվանկա Թրամփին ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ նկատել են Վաշինգտոնի իր տունը լքելիս (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփին ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ նկատել են Վաշինգտոնի իր տունը լքելիս, գրում է Daily Mail-ը։

Ուրբաթ առավոտյան ԱՄՆ նախագահի դուստրն իր Վաշինգտոնի տունը լքելիս կրել է սև դիմակ, որի վրա փակցրել է ԱՄՆ դրոշով բրոշ։

38-ամյա Իվանկան կրել է դիզայներ Քեննեթ Քոուլի 129 դոլար արժողությամբ սև կոմբինիզոն և 750 դոլար արժողությամբ Chanel նորաձևության տան կոշիկներ։

Աղբյուրը գրում է, որ իր սև դիմակին Իվանդա Թրամփն փակցրել է նույն ԱՄՆ դրոշով բրոշը, որը 2017 թվականին կրել էր իր հոր երդմնակալության ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա անձնական օգնականի մոտ կորոնավիրուս է հայնաբերվել, որից հետո Իվանկա Թրամփը անուսնու և երեխաների հետ ինքնամեկուսացել էր։