Երգչուհի Նաստյա Կամենսկիխն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իր ու ամուսնու՝ Պոտապի, համատեղ լուսանկարներով։ Զույգի լուսանկարները շատ ջերմ ու ռոմանտիկ են, ու երգչուհին դրանք մակագրել է համապատասխան գրառում կատարելով։
«Այսօր այնպիսի ռոմանտիկ տրամադրություն է, որ ուզում եմ խոսել միայն սիրո մասին: Ինձ համար սերը բայ է՝ հարգել, աջակցել, խնամել, լսել և հասկանալ միմյանց, զգալ, վստահել և ընդունել այնպես, ինչպիսին կաք։ Իսկ ի՞նչ է ձեզ համար սերը»,- հրապարակմանը կից գրել է Նաստյան։