Դերասանուհի Տատյանա Վասիլևան կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնելուց հետո փախել է հիվանդանոցից

Ռուս հայտնի դերասանուհի Տատյանա Վասիլևան կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնելուց հետո փախել է հիվանդանոցից, այս մասին հայտնում է lenta.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 73-ամյա դերասանուհու մոտ բարձր ջերմություն և ուժեղ հազ է նկատվել, ինչի հետ կապված էլ բժիշկները կասկածել են, որ հնարավոր է՝ նա վարակվել է կորոնավիրուսով։ Սակայն Վասիլևան պատասխաններին անգամ չի սպասել և ժամանակից շուտ լքել է կլինիկան։

Նշվում է, որ նման գործողության համար այժմ նրան տուգանք է սպառնում։ Աստղն էլ, իր հերթին, արարքը բացատրել է այն հանգամանքով, որ վախեցել է, որ հիվանդանոցում կարող է վարակվել։

«Ես բժշկի երկար ժամանակ չեմ այցելել, քանի որ ինքս իմ բժիշկն եմ, ամեն բան ինձ հետ կարգին է։ Ջերմություն չունեմ, չեմ հազում, միայն մնացել է համակարգչային տոմոգրաֆիա անել, սակայն հայտնի չէ, թե դա երբ, ինչպես ու որտեղ կլինի»,- մանրամասնել է դերասանուհին։

Ավելի վաղ աստղը հայտնել է, որ մի քանի օր շարունակ ջերմություն է ունեցել, սակայն մեծ կարևորություն չի տվել դրան։ Հազի ի հայտ գալուց հետո է միայն որոշել բժշկան օգնության դիմել։