Ծիծաղելի և տարօրինակ․ դիմահարդարման նոր չելենջ

Բլոգերները չեն դադարում զարմացնել մեզ նոր զվարճալի մարտահրավերներով: Դիմավորեք նոր տենդենցներից մեկը՝ #tinyfacemakeupchallenge-ը։

Այս չելենջի նպատակը դիմահարդարման միջոցով դիմագծերը փոխելն է։ Կզակը պետք է թաքցնել շարֆի, օձիքի կամ դիմակի միջոցով, քթի վրա շրթներկով ու մատիտներով շուրթեր նկարել, իսկ դրանից մի փոքր վերև էլ՝ փոքրիկ քիթ։ Ստացվում է և՛ ծիծաղելի, և՛ մի փոքր էլ տարօրինակ: Պատրա՞ստ եք տեսնել վլոգերների լավագույն աշխատանքները։