Երգիչ Սարոն վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ անձնական բնույթի հրապարակումներ կատարել ու լսարանին ներկայանալ ավագ դստեր` Վիկտորյայի հետ միասին, սակայն նրա կրտսեր դստերը` Նիկային, երգչի հետևորդները դեռևս չէին տեսել։ Եվ ահա, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է Նիկայի առաջին լուսանկարը։
«Սարոյի կրտսերն է, շատ համով ու քաղցր Նիկան))) Շատ անուշն էր, մի լավ թուշիկները պաչպչելու ու քաշքշելու ձագուկ))) Ասեք, որ աղջիկն ուրիշ քաղցրություն ունի)))»,- լուսանկարին կից գրել է հաղորդավարուհին։ Նշենք, որ աղջնակը շուտով կդառնա 2 տարեկան։