Երկրի նախագահի կինը երբեք իրավունք չունի լինել անխնամ, թափթփված, անփույթ:
Նա պետք միշտ ունենա զուսպ, բայց շլացուցիչ տեսք, որովհետև Առաջին տիկինը ներկայացնում է ողջ երկրի իմիջը: Նրա տեսքը պետք է լինի համեստ, որովհետև բոլորի ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ թե նա, այլ նախագահը։
Չնայած բազմաթիվ արգելքների՝ տարբեր երկրների Առաջին տիկնայք կարողացել են կոտրել կարծրատիպերն ու մարտահրավերներ են նետել նորաձևությանը։
Կանայք տաբատներ կրել սկսել են՝ ոգեշնչվելով Հիլարի Քլինթոնի և Էլիզաբեթ Ֆորդի օրինակից: Նրանք շատ քննադատությունների էին արժանանում՝ մեղադրվելով ոչ կանացի լինելու մեջ:
Առաջին տիկինը չպետք է կրի էքստրավագանտ կամ շատ գունեղ հագուստ։ Միշել Օբաման պաշտոնական հրավերքների ժամանակ աչքի էր ընկնում իր գունագեղ ու վառ կերպարներով։ Հանրությունը հաճախ էր համեմատում նրան զարդարված տոնածառի հետ։
Առաջին տիկնայք ունեն նաև խիստ սահմանափակումներ դիմահարդարման մեջ:
Արգելվում են կարմիր կամ շատ վառ գույների շրթներկերը, մուգ ստվերափոշին ու վառ դիմահարդարումը:
Երբ Ուկրաինայի նախագահ դարձավ Զելենսկին, նրա կնոջը, ով կարմիր շրթներկի մոլի սիրահար էր, առաջին հերթին հայտնեցին այդ արգելքի մասին լուրը:
Կարմիր շրթներկի սիրահար էր նաև Մելանիա Թրամփը, ով մեծ դժվարությամբ կարողացավ հրաժարվել իր սիրելի գույնից։
Նախագահն ու Առաջին տիկինն իրավունք չունեն իրենց զգացմունքներն արտահայտել հանրության առաջ։ Սակայն էթիկայի այս կանոնը միշտ չէ, որ պահպանվում է։
Էմանուել Մակրոնն ու Բրիջիտ Մակրոնը հաճախ էին գրկախառնվում կամ փոխանակվում միմյանց հետ սիրային ժեստերով։
Այս զույգի հակապատկերն են Մելանիա Թրամփն ու Դոնալդ Թրամփը։ Եթե այս երկուսը վիճում են, ապա դրա մասին իմանում է ողջ աշխարհը, որովհետև նրանք չեն կարողանում թաքցնել միմյանց նկատմամբ իրենց զայրույթը։