Ո՞վ է գեղեցիկ նվերի հեղինակը․ Wing-ի նոր լուսանկարը

Wing-ը, ով բավականին ակտիվ է իր Ինստագրամի էջում և հաճախ է հանդես գալիս հետաքրքիր ու ինքնատիպ ոճային լուծումներով, իր երկրպագուներին նոր լուսանկար է ներկայացրել, որը քննարկումների առիթ է դարձել։
Լուսանկարը, որտեղ մոդելը գտնվում է անկողնում, իսկ ձեռքերում ունի վարդերի շքեղ փունջ, շարժել է նրա ինստագրամյան հետևորդների հետաքրքրությունը։ Շատեը լուսանկարի մեկնաբանություններում սկսել են հետաքրքրվել, թե ումից է գեղեցիկ անակնկալը, սակայն գեղեցկուհին անպատասխան է թողել բոլոր հարցերը։
Նշենք, որ Wing-ը և դերասան Գոշ Հակոբյանը սկսել են համագործակցել․ օրեր առաջ նրանք երկրպագուներին ներկայացրին համատեղ նկարահանված իերնց առաջին հումորային հոլովակը, որը շատ դուր էր եկել հետևորդներին։