Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական ցանցերում գերակտիվ վիճակ է:
Հայկական շոու-բիզնեսի մի մասը խորհրդավոր լռում է, մի մասը թեմային համահունչ լինելու համար բժշկական դիմակներով նկարներ հրապարակում, ոմանք էլ քաջալերող խոսքեր են գրում ու փորձում մի փոքր դրական գույն ավելացնել։
Հումորիստ Վաչե Թովմասյանը, գտնվելով տնային մեկուսացման պայմաններում, չի կորցնում լավատեսությունն ու շարունակում է զվարճալի տեսանյութեր հրապարակել իր ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերում՝ ուրախացնելով երկրպագուներին։
Օրեր առաջ նա հայտնեց երկրպագուներին, որ պատրաստվում է ներկայանալ «Թովմասյաններ» իրապատում ծրագրով։
««Թովմասյաններ» ` նոր հումորային ռեալիթի շոու՝ ստեղծված, հատկապես, սմարթֆոններով դիտման համար: Հումորիստ Վաչե Թովմասյանը, իր նոր ներկայացման սցենարը գրելու համար որոշում է ինքնամեկուսանալ իրենց ընտանեկան ամառանոցում: Սակայն իրեն միացած եղբայրները` մշտապես դժգոհ Վահան Թովմասյանը և սկսնակ բլոգեր Արման Թովմասյանը, իր աշխատանքային պրոցեսը վերածում են իսկական մղձավանջի: Թե ինչ զարգացումներ կլինեն, և Թովմասյանների զվարճալի ընտանիքից էլ ովքեր «կօգնեն» Վաչեին իր գործում, կիմանաք հետևելով նախագծին»,- նշված է Վաչե Թովմասյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։