Հղի Սիարան լողազգեստով ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)

Սիարան իր երկրպագուների հետ կիսվել է նոր ֆոտոշարքավ, որտեղ 34-ամյա երգչուհին ներկայացել է լողազգեստով և պարեոյով:

Հղիության վերջին շաբաթներում գտնվող ամերիկացի երգչուհին ցույց է տվել, թե ինչպես կարելի է հանգստանալ տանը՝ կարանտինի մեջ լինելով։ Աստղը լուսանկարվել է հենց իր տան բակում: Երկրպագուները բարձր են գնահատել երգչուհու լուսանկարներն ու մեկնաբանություններում շեշտել, որ նրան շատ է սազում իր կարգավիճակն ու Սիարան միշտ գեղեցիկ է։