«Tiffany & Co.» բրենդի երկար սպասված հավաքածուն

Այս տարի լրանում է աշխարհահռչակ «Tiffany & Co.»  բրենդի 180-ամյակը:
Այդ առիթով Շանհայում կայանալու է բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսը:
Բրենդը ստեղծվել է 1837 թվականին ամուսինների՝ Տիֆֆանիի և Ջոն Յանգի կողմից և անվանվել է «Tiffany & Young»:
Սկզբում այն գրախանութ էր, բայց երբ բրենդի համասեփականատեր դարձավ նաև Ջեյ Էլիսը, բրենդը «Tiffany & Young»-ը սկսեց արտադրել ժամացույցներ, արծաթյա զարդեր ու սպասք:
Բրենդի հիմնադիրը՝ Տիֆֆանին, պատմում է, որ խանութ-սրահի բացման առաջին օրն ինքն ու ամուսինը աշխատել են 4 դոլար: Նա միշտ խորհուրդ էր տալիս ձեռնարկատերերին զինվել համբերությամբ և երբեք չհանձնվել, որովհետև հաջողությունը գալիս է այն օրը, երբ դուք հրաժարվում եք վայր դնել զենքերը։
Երբ բրենդի ղեկավարությունն անցավ Տիֆֆանիի ժառանգներից Չարլզ Տիֆֆանիին, ապրանքանիշը վերանվանվեց «Tiffany & Co.»։
Ձեզ ենք ներկայացնում ապրանքանիշի նոր հավաքածուն, որը կներկայացվի Շանհայում  սեպտեմբերին: