«Մի օր նորից 15-20 րոպե ուշացումով կսկսենք ներկայացումը»․ Մկրտիչ Արզումանյանի գրառումն ու արխիվային լուսանկարը

Դերասան Մկրտիչ Արզումյանյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է արխիվային լուսանկարով, որն արվել է ներկայացումներից մեկի ժամանակ։ Լուսանկարին կից դերասանը գրառում է կատարել․

«Եվ մի օր նորից թատրոն փորձի կգնանք, և մի օր նորից ներկայացում կխաղանք, և մի օր նորից կսպասենք մեր հանդիսատեսի ծափահարություններն, և մի օր նորից 15-20 րոպե ուշացումով կսկսենք ներկայացումը»։