«Յուրաքանչյուր պահ պետք է օգտագործել և անցկացնել հարազատների հետ»․ Լուսինե Թովմասյանի և փոքրիկ որդու ջերմ լուսանկարները

Դերասանուհի, մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ փոքրիկ որդու՝ Ալեքի հետ միասին:

«Մի բան հաստատ է. այս ամենից հետո բոլորս, կարծում եմ, հասկացանք, որ յուրաքանչյուր ազատ պահ պետք է օգտագործել և անցկացնել հարազատների հետ, նրանց հետ, ովքեր ունեն մեր կարիքը, և երևի թե ամենից շատ հենց մենք ունենք: Քանի որ միայն այսպես կարող ենք ստանալ ամենամեծ սերն ու ջերմությունը»,- գրել է Լուսինե Թովմասյանը հրապարակված լուսանկարների մեկնաբանության բաժնում։

Հաղորդուհին ավելի վաղ նաև տեսանյութ էր հրապարակել իր միկրոբլոգում՝ ցույց տալով, թե ինչպես են իր երեխաները զվարճանում և լավ ժամանակ անցկացնում։