Դենիել Ռեդքլիֆը «Հարրի Փոթեր»-ում իր խաղընկերոջը շնորհավորել է հայր դառնալու կապակցությամբ

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարում իր խաղընկեր՝ Ռոն Ուիզլիի դերակատար Ռուպերտ Գրինթին ջերմորեն շնորհավորել է առաջին անգամ հայր դառնալու կապակցությամբ՝ կատակելով, որ «չափազանց տարօրինակ է», որ իրենք արդեն մեծահասակներ են և կարող են երեխաներ ունենալ, գրում է Daily Mail-ը։

Օրերս 30-ամյա Ռեդքլիֆը հյուրընկալել է «Բրավո» հաղորդմանը, որի ժամանակ հաղորդավար Էնդի Քոենը հարցրել է, թե արդյոք նա խոսել է 31-ամյա Գրինտի հետ։

«Այո, օրերս գրեցի նրան և ասացի, որ շատ ուրախ եմ նրա համար: Ինձ համար նաև տարօրինակ է մտածել, որ որ մենք բոլորս հասել ենք այն տարիքին, որ կարող ենք երեխաներ ունենալ»,- ասել է Ռեդքլիֆը, իսկ հաղորդավարը խոստովանել է՝ «դա բոլորի համար է տարօրինակ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղ Ռուպերտ Գրինթն առաջին անգամ հայր է դարձել։ Դերասանը դուստր է ունեցել: Հատկանշական է, որ երեխան ծնվել է Գրինտի ընկերուհու հղիության մասին տեղեկության հրապարակումից մեկ ամիս անց:

Հայտնի է, որ 31-ամյա Գրինթն ու 28-ամյա ընկերուհին հանդիպում են 2011թ. ի վեր և իրենց անձնական կյանքը հեռու են պահում երկրպագուների աչքից: