Ավետ Բարսեղյանը կարդում է իր նոր, «Հետքը» վերնագրով բանաստեղծությունը

Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իր նոր «Հետքը» վերնագրով բանաստեղծությամբ, ու բացի իր ասմունքի տեսանյութը տեղադրելը, հրապարակմանը կից գրել է նաև դրա խոսքերը․

«Քո աղոթքը հոգուդ հետքն է Երկնքի անտես հողում։
Աղոթիր։Որ վերջանանք,քեզ կգտնեմ կապույտ տեղում։
Քո ներելը սրտիդ հետքն է Արեւի եռման ծովում։
Ինձ ներիր։Որ ավարտվենք,ես կձուլվեմ քեզ Արեւում։
Քո սիրելը հենց քո հետքն է երգաշատ Տիեզերքում։
Ինձ սիրիր։Որ դադարենք,մենք ծնվելու ենք իմ երգում։
Քանի դու կաս ու աղոթում ես,ինձ ներելով՝սիրում ես դեռ,
Այնքան հստակ հետքեր թողնում ես…
Ես գտնելու եմ քեզ,իմ Սեր»։