Սիան խոստովանել է, որ մեկ տարի առաջ երեխաներ է որդեգրել և պատմել նրանց մասին

44-ամյա երգչուհի Սիան SiriusXM The Morning Mash Up-ին տված հարցազրույցի ընթացքում հաստատել է, որ նախորդ տարի երկու երեխա է որդեգրել: Ավստրալացի երգչուհին առաջին անգամ պատմել է, որ իրականացրել է իր վաղեմի երազանքը և դարձել որդիների մայր։

«Անցյալ տարի ես երկու տղա եմ որդեգրել: Նրանք երկուսն էլ 18 տարեկան էին, իսկ հիմա 19 տարեկան են: Նրանք արդեն շատ հասուն էին որդեգրման համար, ուստի նրանք գրեթե հնարավորություն չունեին խնամակալ ընտանիքում հայտնվելու: Ես նրանց շատ եմ սիրում»,- նշել է երգչուհին։