Չորս պարզ ու արդյունավետ միջոց կարանտինի ընթացքում կուտակված ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, սակայն կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված կարանտինի ֆոնին, այս խնդիրն էլ ավելի արդյիական է դարձել։ Մշտական սթրեսը, սննդի չարաշահումն ու ֆիզիկական ակտիվության բացակայությունն աստիճանաբար ավելացնում են քաշը, իսկ ավելորդ կիլոգրամներից ազատվելն այդքան էլ հեշտ չի լինում։

Այնուամենայնիվ գոյություն ունեն շատ պարզ մեթոդներ, որոնց կիրառումը թույլ կտա վերահսկողության տակ պահել քաշն ու ազատվել արդեն իսկ կուտակված կիլոգրամներից։

Պլանավորում

Սննդակարգի պլանավորումը և միանգամից մի քանի օրվա համար նախատեսված ուտեստների պատրաստումը շատ կարևոր է քաշի նվազման համար։ Սա թույլ կտա միշտ պատրաստ ունենալ բալանսավորված ու օգտակար մթերք և կկանխի ավելորդ կալորիաների և վնասակար մթերքի գործածությունը։

Ճիշտ մթերք քաղցը հագեցնելու համար

Շատ հաճախ ճաշից որոշ ժամանակ անց արդեն ի հայտ է գալիս քաղցի զգացում, որից ազատվելու համար մարդիկ շատ դեպքերում կիրառում են թխվածքաբլիթներ, չիպսեր և տարատեսակ այլ սնեքեր, սակայն նման մթերքը ոչ միայն չի հագեցնում ինչպես հարկն է, այլև նպաստում է քաշի ավելացմանը։ Նման խնդրից խուսափելու համար սաստիկ քաղցը կարելի է հագեցնել որևէ մրգով կամ սպիտակուցներով հարուստ մթերքով, ինչը կլինի շատ ավելի օգտակար ու արդյունավետ։

Ֆիզիկական ակտիվություն

Չնայած, որ մարզասրահներից շատերը ներկայում չեն գործու, այնուամենայնիվ ֆիզիկական ակտիվության մասին պետք չէ մոռանալ։ Համացանցում գոյություն ունեն բազմաթիվ տեսանյութեր ու ուղեցույցեր, որոնց օգնությամբ կարելի է մարզվել անգամ ինքնուրույն, ուստի օրվա ընթացքում հարկավոր է անպայման ժամանակ հատկացնել նաև ֆիզիկական ակտիվությանը։

Բավարար քանակությամբ ջրի գործածություն

Ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է պահպանել օրգանիզմում ջրի բավարար մակարդակը։ 2016 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ շատ ավելի հաճախ են բախվում օրգանիզմի ջրազրկման խնդրին։