«Այն տղամարդը, ում նվիրեցի կյանքս` այդպես էլ չսովորեց ճիշտ մեռնել»․ Հռիփսիմե Սարգսյանի նոր ֆոտոշարքը

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն իր ինստագրամյան միկրոբլոգում նոր ֆոտոշարք է ներկայացրել, որն արվել է բնության գրկում։ Լուսանկարներին կից դերասանուհին հետաքրքիր, ռոմանտիկ, երբեմն էլ տխուր ու խորիմաստ բանաստեղծություններ է գրում։ Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում նրա գեղեցիկ ֆոտոշարքն ու դրան կից գրված տողերը․

«Այն կինը, ում դու կնվիրես կյանքդ`
Կտեղավորի մարմինդ դագաղում
Եվ կմաքրի ոտքերը այն հողի վրա,
Որ պիտի շաղ տան քո շիրմափոսին:
Այն տղամարդը, ում նվիրեցի կյանքս`
Այդպես էլ չսովորեց ճիշտ մեռնել…»։