«Հպարտությամբ ու բոլոր ավանդույթներով». Ալեքսիս Օհանյանն աշխատավայրում հայկական գորգ է փռել

Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, թեև մեծացել է ԱՄՆ-ում, սկայան ցանկացած հարմար առիթ բաց չի թողնում, որպեսզի հիշեցնի իր հայկական արմատների մասին։ Ալեքսիսը լուսանկար է հրապարակել աշխատավայրից, ուր հայկական գորգ է փռել։

«Մեծ վարպետություն, որը հավերժ է։ Ես օպտիմալացրել եմ իմ աշխատանքային տարածքը, որպեսզի այն շրջապատեն նվիրվածության հիշեցումները, որն անհրաժեշտ է մշակութային ժառանգության պահպանման համար։ Սա հայկական ավանդական գորգ է՝ հպարտությամբ ու բոլոր ավանդույթներով»,- լուսանկարը մակագրել է Ալեքսիսը։

Օհանյանը հայկական գորգերի մեծ երկրպագու է։ Ավելի վաղ նա գեղեցիկ նմուշ էր գնել նաև դստեր համար։