«Սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանն իր «կուռք» Շերին շնորհավորել է ծննդյան 74-րդ տարեդարձի կապակցությամբ (լուսանկարներ)

Երեկ՝ մայիսի 20-ին, աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ ավելի քան 5 տասնամյակ երգչուհու կարիերա ծավալող Շերիլին Սարգսյանը, տոնել է ծննդյան 74-ամյակը, ինչի առթիվ ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում շնորհավորական գրառում է արել, գրում է Daily Mail-ը։

«Շնորհավոր, իմ կուռք Շերի ծննդյան օրը։ Սիրում եմ քեզ»,- 39-ամյա աստղը գրել է Instagram-ի story բաժնում:

Իրապատում շոուի աստղը գրառմանը կից հրապարակել է Կարին Ռոյթֆելդի «Նորաձևության գրքի» POWER թողարկման համար իր և Շերի լուսանկարը։ Ռետրո ոճով սևուսպիտակ լուսանկարն արված է Լոս Անջելեսի փողոցներից մեկում։ Լուսանկարում աստղային հայուհիները ներկայանում են 1960-ականներին տարածված վարսահարդարմամբ և հագուստներով. կանայք մոտոցիկլետների վրա են:

Տարիներ շարունակ Քարդաշյանը մի քանի միջոցառումների ժամանակ ընդօրինակել է փոփ կուռքի կերպարները, իսկ Շերը 2017 թվականին Քիմին «իմ փոքրիկ հայ քույր» է անվանել, գրում է աղբյուրը։