L Brands մայր ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Կանադայի ամբողջ տարածքում կորոնավիրուսի հետևանքով վաճառքների կտրուկ անկման պատճառով ընդմիշտ կփակեն Victoria’s Secret-ի և PINK-ի 250 խանութ, գրում է Forbes-ը։
Victoria’s Secret-ը ԱՄՆ-ում և Կանադայում ունի 1091 խանութ, որոնցից 235-ը կփակվեն ԱՄՆ-ում, իսկ մնացածը՝ Կանադայում։
L Brands-ը, որին է պատկանում նաև օծանելիքների, նվերների, մարմնի և լոգանքի պարագաների Bath & Body Works խանութների ցանցը, հայտնել է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակում զուտ վաճառքը 37 տոկոսով նվազել է:
Victoria’s Secret-ի վաճառքների անկումն ավելին է՝ շուրջ 46 տոկոս՝ հասնելով 821,5 մլն դոլարի։
Ընդ որում` ընկերության գրեթե բոլոր խանութները կորոնավիրուսի պատճառով հարկադրված են եղել փակվել եռամսյակի վերջին շաբաթներին:
Բացի Victoria’s Secret -ի 250 խանութներից, L Brands-ը կփակի նաև Bath & Body Works-ի 50 խանութ: